A
A
Թուրքիան եւ Արցախյան խնդիրը
Տարածաշրջանային հերթական այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ճշտում են պաշտոնական Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում։ Այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պապովը։ Նրա գնահատմամբ գործընթացը դյուրին չէ։
Համանախագահների այցը հաջորդել է Թուրքիայի արգործնախարարի երեւանյան այցին։ Թեեւ Ահմեդ Դավութօղլուին բնավ էլ Հայաստան չէր բերել Արցախյան հիմնախնդիրը, այնուամենայնիվ, մտավախությունը թարմացավ։ Թուրքիան մեկ անգամ չէ,որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել է այս հիմնախնդրի լուծմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում