Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ուզում ենք նասկի արտահանենք»

Քաղաքականություն
819cbfffc864b0ebaa9e8ab1778459bf

Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը «Հայաստանի եվրոպական ապագայի դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանրային բանավեճ-քննարկում` «Եվրոպական Միությունն ու Մաքսային Միությունը Վիլնյուսից հետո» թեմայով:

Բանավիճում էին ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես նաև երիտասարդ կուսակցականներ Նորայր Մովսիսյանը (Ազատ դեմոկրատներ կուսակցություն) և Հայկ Մամիջանյանը (ՀՀԿ):

Ըստ Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ Ռուսական շուկան Հայաստանի համար ավելի նպաստավոր է, քան եվրոպականը, իսկ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակառակ կարծիքին է, ըստ նրա` Մաքսային միությանը անդամակցելով՝ մեր տնտեսությանը պայծառ ապագա չի սպասվում. «Բոլոր առաջադեմ կենտրոնները գտնվում են Մաքսային միության տիրույթներից դուրս: Խոսվում է մեր ապրանքների սպառման մասին, եթե մենք պետք է մնանք այն մակարդակի վրա, որ միայն նասկու արտադրություն կազմակերպենք, այդ դեպքում ավելի լավ ա գնանք Իրան»:

Խոսրով Հարությունյանն էլ տնտեսական հարցերից անցնում է կատարում անվտանգային խնդիրներին` հիշեցնելով, որ այն անվտանգությունը, որը մեզ համար ապահովում է Ռուսաստանը, Եվրոմիությունը չի կարող տալ. «Եվրամիությունը հենց ինքը ուրիշի, այսինքն` ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգից է օգտվում»:

Պարոն Քոքոբելյանն էլ հիշեցնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք ու զինամթերք վաճառելու փաստի մասին և արձանագրում, որ Ռուսաստանը այդ քայլով խախտել է հայ-ռուսական բարեկամական համագործակցության սկզբունքները:

Քննարկման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց նաև Ղազախստանի հետ քաղաքագետ Դանիյար Քոսնազարովը, ով ներկայացրեց «Ղազախստանի փորձը Մաքսային Միությունում»` հավելելով, որ Մաքսային միությամբ, այնուհետև Եվրասիական տնտեսական ընկերակցությամբ Ռուսաստանը ձգտում է ստեղծել միասնական տնտեսական դաշտ. «Ես պետք է հերքեմ այն լուրերը, թե այս քայլով Ռուսաստանը փորձում է ստեղծել Խորհրդային միություն, դա այդպես չէ»: