«Թուրքիան տապալվել է». aravot.am
Սերգեյ Շաքարյանցը համոզված է, որ Թուրքիան տապալվել է հայ-թուրքական ուղղությամբ ու դա վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական արձանագրություններին, կամ երկխոսության թարմացմանը, դա վերաբերում է նաեւ Արցախի հիմնախնդրին. «Թուրքիան տապալվեց նաեւ Սիրիական հարցում, սա ակնհայտ է ու բոլորը կարող են դա փաստել:
Իմանալով, որ Սիրիայում արդեն դեպի թուրքական սահմանը դուրս են եկել հայկական, քրդական եւ սիրիական բանակի ջոկատները: Թուրքիան տապալվեց նաեւ թուրք-քրդական հաշտեցման ծրագրի շրջանակներում, իսկ երեք խոշոր տապալում մեծ տերությունները Թուրքիային չեն ների:
Այժմ մենք պետք է սպասենք, որ 2014-2015 թվականների ընթացքում Անկարան երեք պարտությունների գորշ արդյունքները լիովին զգա, իսկ դա, թե ինչպես կդրսեւորվի գերտերությունների կողմից` դեռեւս պարզ չէ, սակայն, հետեւանքներին ականատես կլինենք նաեւ մենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝