Ակտիվիստը մրցանակ ստացավ
Սկզբունքային եւ խիզախ գործունեության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար այսօր քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն այսօր մրցանակի է արժանացել։
«Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն նրան հանձնել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ։
Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համար այսօր մեծ անակնկալ էր մրցանակ ստանալը։
Նրա խոսքերով՝ բոլորը իր ընկերներն էին, ամեն օր շփվում էին միմյանց հետ, սակայն ոչ մի բան իրեն չեն ասել։
«Երբեւէ չէի ակնկալել, որ իմ գործունեության համար կարող էի մրցանակի արժանանալ։ Իմ սկզբունքն է պայքարել հանրային կյանքում բռնության, արատավոր երեւույթների դեմ։
Ակտիվիստի խոսքերով՝ եւ մենք, եւ հանրությունը շատ ակնկալիքներ ունենք՝ ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ, որը նաեւ մարդու իրավունքների խախտում է եւ խաթարում է պետության՝ որպես օրգանիզմի կայուն զարգացումը։