Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա որ Սերժ Սարգսյանը գնա Հռո՞մ»

Քաղաքականություն
6199671ac446c2b0c399e906b4b3a4f1

Հնարավո՞ր է արդյոք Ասոցացման նոր համաձայնագիր կնքվի Հայաստանի և Եվրամիության միջև: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավանական չի համարում դա. «Ասոցատիվ համաձայնագիրը փաթեթ է, որտեղ մի շարք պարտավորություններ են, ես չեմ կարծում, որ Եվրոպան կհամաձայնվի բաժանել մասերի»:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և հետո Հայաստանի իշխանությունները մեկ նպատակ են ունեցել և մեկ սկզբունքով են առաջնորդվել. «Երկարացնել իրենց իշխանությունները, դրա համար նման ապօրինի բանակցություններ են գնացել, և սեղանին դրվել է ՀՀ ինքնիշխանությունը»:

Իշխանությունների վարքագծից դժգոհ է նաև Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը պետք է հաշվետու լինի հանրության առջև, թե ինչու է որոշել Հայաստանին տանել Մաքսային միության ճանապարհով. «Բա որ Սերժ Սարգսյանը 15 րոպե հետո էլ գնա Հռոմ, ուրիշ մի տեղի միանալու հայտարարություն անի, գնա Ինդոնեզիա՝ որոշի միանալ այլ միության, այսինքն` սրանք ապացույցն են այն բանի, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները ակնհայտորեն քաղաքականապես անմեղսունակ են»:

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը համոզմունք ունի, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են` ի հեճուկս Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամակցելու որոշման. «Մենք հատկապես կշարունակենք եվրոպական բարեփոխումները, բացի այդ, մենք կշարունակենք բանակցությունները մինչ այս նախանշված ուղղություններով, այնպես որ, Վիլնյուսով կյանքը չի ավարտվում»: