A
A
«Բուդաղյանները և Խաչատրյանները չեն հաշտվել»
Փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել է վերջին շրջանում տարածված այն լուրերին, որ Բուդաղյանները հաշտվել կամ հաշտության ճանապարհին են Խաչատրյանների ընտանիքի հետ։
Էմիլ Բուդաղյանի կողմից լիազորված լինելով հանդես գալ հայտարարությամբ՝ փաստաբանը նշեց. «Դա սուտ է, ապատեղեկատվություն, նման բան չի կարող լինել: Ավելին, Սուրիկ Խաչատրյանը և նրա այն մերձավորները, ովքեր մեղավոր են՝ այս դեպքի հետ կապված, պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության»:
Փաստաբանը հավելեց նաև, որ Էմիլ Բուդաղյանը վճռական է տրամադրված և որ վերջինիս խոսքով՝ բոլոր մեղավորները, այդ թվում նաև այս գործի պարտակողները, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Շարունակությունն այստեղ