Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկազմակերպվեն դասախոսություններ

Հասարակություն
22a18a45fd69c89153d044b181fc615e

«ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից սկսում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք:

Դասախոսությունների նպատակը ազգային գաղափարախոսության հենքի վրա երիտասարդ սերնդին կրթելը, դաստիարակելը, մշակութային բարձր ճաշակ ձևավորելն ու ռազմահայրենասիրական ոգի սերմանելն է:

Դասախոսելու են կրթության, մշակույթի, գիտության, ռազմական և հոգևոր ոլորտների լավագույն մասնագետները:
Առաջին դասախոսության թեման է. «Տարբեր ոլորտների նշանակալի դերը հայ քաղաքացու դաստիարակման և ձևավորման մեջ»:
Բանախոս՝ «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան։ Յուրաքանչյուր դասախոսության վերջում կներկայացվի հաջորդ բանախոսն ու դասախոսության թեման և օրը:
Մուտքն ազատ է։