Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանի գործը՝ վարչականում

Հասարակություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Այսօր, ժամը 16:00-ին Հայաստանի վարչական դատարանում (դատավոր Ռ. Խանդանյան) նշանակված է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Գործը վերաբերում է սեպտեմբերի 4-ին ընդդեմ Մաքսային միության Բաղրամյան 26-ի դիմաց կայացած ցույցին:

Ոստիկանությունը պահանջում է Արգիշտի Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված վարչական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից Կիվիրյանը նաեւ ներգրավվել է որպես մեղադրյալ Կոմիտաս 5-ի գործով։

Արգիշտի Կիվիրյանը և իր համախոհները մեղադրանքի առաջադրումը համարում են քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: