Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը չմերժեց առաջարկը եւ նստեց ղեկին

Հասարակություն
0b0f2c6f23e69d3a1c635ec0f7206181

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է STR ավտոսիրողների ակումբ-ի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի աջակցությամբ: Ակումբի հիմնական նպատակը Հայաստանում ավտոսպորտի զարգացումն է, որը ավտոսիրողներին հնարավորություն է տալիս հատուկ վայրերում կազմակերպվող մրցաշարերի և ցուցադրական ելույթներով զգալու արագության շունչը՝ միաժամանակ հորդորելով զերծ մնալ քաղաքային երթևեկության պայմաններում արագության գերազանցումից:
Միջոցառման շրջանակում Հանրապետության հրապարակում նախ կազմակերպվել է սպորտային մեքենաների ցուցադրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ակումբի նախագահի ուղեկցությամբ, շրջել և ծանոթացել է ներկայացված մեքենաներին և տարբեր մրցաշարերում ակումբի անդամների գրանցած հաջողություններին: Ավտոսիրողների ակումբը քաղաքապետին առաջարկել է անձամբ վարել ցուցադրված մեքենաներից որևէ մեկը: Չմերժելով առաջարկը՝ Տարոն Մարգարյանը վարպետորեն հաղթահարել է ակումբի և ՃՈ կողմից նախապես առանձնացված ճանապարհահատվածը: