Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Դավութօղլուն ծնկաչոք խնդրի

Քաղաքականություն
ec190e057056381e5b87c5b07fbafca0

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Թուրքիայից

«Մենք չգիտենք ի՞նչ ենք անելու, եթե 2015 թ ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը ծնկաչոք ներողություն խնդրի մեծ ողբերգության համար, մենք իրականում չենք պատկերացնում ո՞նց ենք արձագանքելու դրան»,- այսօր «Ա1+»-ին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Նրա խոսքերով՝ 1915 թ Հայոց Ցեղասպանության 100- ամյակին Թուրքիան ավելի լավ է նախապատրաստվում, քան մենք։

«Մենք չենք հավաքվել, նստել եւ մտածել, թե ոնց պետք է հակադրենք։ Մենք պետք է լինենք ավելի նախաձեռնող եւ չսպասենք Թուրքիայի քայլերին եւ հետո մտածենք, թե ոնց ենք պատասխանելու դրանց։ Մենք պետք է մտածենք, թե ինչ սկսենք անել, որ Անկարան պատասխանի մեր այս կամ այն քայլին»,- նշեց նա։


Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից զարգացումներ նախանշվում են։ Նա փորձելու է Ցեղասպանություն հասկացությունը փոխարինել բռնագաղթի, մեծ ողբերգության հասկացողություներով, որոնց դեմ պետք է պայքարենք։

Բացի այդ ՝ ինչպես միշտ հայ- թուրքական հարաբերությունների կայունացման համար Թուրքիան փորձելու է ղարաբաղյան հարցը մեջբերել որպես նախապայման.

«Թուրքիան սովորել է իր սխալների վրա։ 2009-ին Թուրքիան տհաճ անակնկալ մատուցեց Բաքվին,եւ այսօր տեսնում ենք, որ Թուրքիան, Հայաստանի հետ իր բոլոր քայլերը պայմանավորում եւ համաձայնեցնում է Բաքվի հետ»,- եզրափակեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։