Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավելագույնը կապահովվի 6 տոկոս աճ (տեսանյութ)

Քաղաքականություն
58a0869a63eead8c8fefedbe8be16f7f

Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարական տալ այս տարվա սկզբին Սերժ Սարգսյանի պահանջած 7 տոկոս տնտեսական աճը չապահովելու համար։

Ֆինանսների նախարարն էլ գիտի, որ 7 տոկոս տնտեսական աճ չկա, հիմա կառավարությունը միայն պետք է պարզի, թե՝ ինչու։

Ըստ Արմեն Աշոտյանի, եթե Սերժ Սարգսյանը հարկ համարի անդրադառնալ կառավարության հրաժարականին 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու համար, կանդրադառնա. «Իսկ քանի որ այդպիսի գործընթաց դեռեւս չկա, վայելեք հայրենի կառավարության աշխատանքները»։

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին ծիծաղելի է թվում նախարարների ինքնապաշտպանությունը։ Բայց ամեն ինչ ավելի լուրջ է. «Էս էն պահն ա, որ չգիտես՝ խնդա՞ս, թե՝ լաս»։

Պարոն Մանուկյանը կառավարության ուշադրությունն է հրավիրում արտագաղթի թվերին՝ 240 հազար մարդ՝ տնտեսական աճ ապահովողներն են գնացել։

Հիշեցնենք, որ տարվա սկզբին Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի առաջ պայման էր դրել՝ եթե կառավարությունն այս տարի չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Բյուջեի քննարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ առավելագույնը կապահովվի մոտ 6 տոկոսը։