Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին սաստիկ բուք է

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան - Գորիս, Գավառ- Մարտունի, Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան - Սիսիանի սահման ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն