Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ Դավութօղլուին՝ չպղծել մեր օդը

Քաղաքականություն
0fc50409dbc0cc3754a40cfd9e15dc47

Հարգելի հայրենակիցներ: Մոտենում է 2015 թ-ը, այսինքն` լրանում է Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները իրենց բնօրրանում բնաջնջվեցին միայն նրա համար, որ հայ էին:

Մարդկության պատմության ամենամեծ ոճրագործներից մեկը՝ Թուրքիան, անկախ իր քաղաքական ղեկավարության փոփոխությունից, շարունակում է ժխտել, ուրանալ 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճիրը, ավելին, ուրացման այդ քաղաքականությունը վերաճել է հայաֆոբիայի՝ բոլոր հնարավոր դրսևորումներով: Ցանկանալով մոռացության տալ Ցեղասպանության, մեր միլիոնավոր նահատակների, ունեզուրկ և հայրենազուրկ հայրենակիցների հարցը, պաշտոնական Անկարան իր քիթն է խոթում անգամ արցախյան հակամարտության մեջ՝ դրա ադրբեջանամետ լուծումն իբրև նախապայման առաջարկելով հայ-թուրքական սահմանի բացման համար:

Այսօր, այս պահին մեր երկրում է գտնվում ցեղասպան երկրի արտաքին գործերի նախարարը, մի անձ, ով դարձել է ողջ աշխարհով մեկ հակահայկականության յուրահատուկ խորհրդանիշ: Մենք՝ հայ երիտասարդներս, մեր վճռական ոչն ենք ասում Հայաստանում սույն անձի ներկայությանը, պահանջում նրան ժամ առաջ վերադառնալ Անկարա ու չպղծել մեր օդն ու միլիոնավոր նահատակների հիշատակն իր ներկայությամբ: Ցեղասպանության ճանաչումն անկասելի է, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը՝ անխուսափելի:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն