A
A
Բախում ոստիկանների հետ
Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան գագաթնաժողովը, որին մասնակցում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Վերջինիս այցի կապակցությամբ հյուրանոցի դիմաց ակցիա են իրականացնում մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ։
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, որոնք ցանկանում էին մոտենալ հյուրանոցի մուտքին։
Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները գետնին թափեցին Թուրքիայի փոքրիկ դրոշները։
Ակցիայի մասնակիցները պարզել են «STOP շրջափակմանը», «STOP օկուպացիային», «Ճանաչել ցեղասպանությունը» բովանդակությամբ պաստառներ։