Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում է բուք

Հասարակություն
0140b9e2f4bece524b1e0d968d678af0

Դեկտեմբերի 12-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է ձյուն,
առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք,
ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: