Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ պատվիրակության կոչը

Քաղաքականություն
f7524048d281dadb5a0bdaaeeb019ed5

  Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայ ազգային պլատֆորմը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպում է միջազգային համաժողով՝ «Եվրոպական ինտեգրացիա - 2013թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով:

Համաժողովը անց է կացվելու է  դեկտեմբերի 12-ին  և դեկտեմբերի 13-ին: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի պաշտոնատար անձիք, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

ԵՄ պատվիրակությունը գնահատում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-Հայաստան հետագա հարաբերություններին նվիրված բանավեճերին և մաղթում է, որ համաժողովն ապահովի հարթակ ԵՄ- Հայասատան վերանայված օրակարգում քաղաքացիական հասարակության ավելի խորը մասնակցության հեռանկարների և մարտահրավերների քննարկման համար:

ԵՄ պատվիրակությունը ճանաչում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևոր դերը բարեփոխումների գործընթացը ձևավորելու և վերահսկելու գործում: Պատվիրակությունը կոչ է անում ձևավորել կառուցողական երկխոսություն Հայ ազգային պլատֆորմի և պետական մարմիների միջև՝ Արևելյան գործընկերության նպատակների իրականացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակությունը կշարունակի համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տրամադրելով ավելի մեծ օժանդակություն Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

Այս մասին հայտնում է ԵՄ երեւանյան գրասենյակը։