Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան»՝ դատարանում

Հասարակություն
0009a6c6b86180f5598480a113fc919a

«Արմավիա» ընկերության նախկին աշխատակից Սամվել Հարությունյանը դատական կարգով փորձում է ստանալ չվճարված աշխատավարձը։ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանում այսօր քննվում էր նրա հայցն ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության։

Պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել, միայն միջնորդել էր գործն ուղարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան, քանի որ իրենց գտնվելու հասցեն «Զվարթնոց» օդանավակայանն է, ոչ թե Մաշտոցի 10 -ը։ Դատարանը ընդունեց միջնորդությունը, չնայած հայցվորի ներկայացուցիչը՝ Մարինե Գրիգորյանը կարծում է, որ չպետք է բավարարվեր այն. «Իրենց գտնվելու հասցեն Մաշտոցի 10-ն է, իրենք անգամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելիս այդ հասցեն են նշել»:

Թե ինչու պատասխանող կողմը չէր ներկայացել այսօր դատարան, փորձեցինք ճշտել «Արմավիա» ընկերությունից։ Այստեղից պատասխանեցին, որ գործը սխալ դատարանում է, ինչի համար էլ նրանք ներկայացրել են միջնորդություն, ու դատարանի փոփոխության դեպքում կներկայանան։
«Արմավիա» ավիաընկերությունում ավելացրեցին նաեւ, որ աշխատակիցներից շատերի աշխատավարձերի պարտքերն արդեն մարվել են, իսկ մյուս աշխատակիցների աշխատավարձերը մարվում են գրաֆիկին համապատասխան: