A
A
Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել բոլոր եզդիներից
Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» մի քանի անդամներ հանդիպել են Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Պարոն Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ եզդի համայնքը վրդովված է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի պահվածքից և պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի եզդի ժողովրդից:
Հանդիպումից հետո հարկ ենք համարում տեղեկացնել բոլոր եզդիներին, որ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նպատակ չի ունեցել վիրավորելու եզդիներին և ներողություն է խնդրում բոլոր եզդիներից` այդ միջադեպի համար:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ
Հ. Գ. Հիշեցնենք՝ մեկ օր առաջ պատգամավորը լրագրողների հետ զրույցում տգեղ համեմատություն էր արել եզդիների հետ։