Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդի ժողովուրդը վիրավորված է

Քաղաքականություն
6ad929f062e0420786ad200d5b76d09f

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշել է, որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստել է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ արված արտահայտությանը՝ Եզդի համայնքի ներկայացուցիչ Բորիս Թամոյանը նշել է, որ վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:

Հիշեցնենք, պատգամավորն իր խոսքում տգեղ համեմատություն էր արել՝ կապված եզդի ազգի գետ։ Իսկ եզդիները զուգարանի թղթով ակցիա էին իրականացրել Մանվել Բադեյանի դեմ։

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի և ազգությունների հայրենիքն է, և նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է: