Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետը ճանապարհների վիճակից չի բողոքում

Հասարակություն
e333da8fcb041454bd9fd343b9f44000

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ մասնագիտական գնահատական տալ ձյան տեղումներից հետո մայրաքաղաքում ավտոճանապարհներին ստեղծված վիճակին. «Ես ի պաշտոնե չունեմ այդ իրավունքը, բայց ես էլ եմ վարորդ եմ, երթևեկում եմ ու բողոքներ չունեմ որպես Երևանի բնակիչ»,-նշեց նա։

Փոխարենը պարոն Խանգելդյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը պատրաստ է դիմագրավել ձմեռվա մարտահրավերներին. «Մենք դեռ աշնան սկզբին էինք զինվել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու պարագաններով»: Նա ուրախությամբ նկատեց, որ արտակարգ իրավիճակների թվի նվազում է նկատվում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010-2012 թվականների հետ համեմատած՝ արտակարգ իրավիճակների նվազման միտում կա, բայց աճել է 911 զանգահարողների թիվը. «Փառք Աստծո, զանգերը հիմնականում կենցաղային բնույթի խնդիրների հետ են կապված»: