Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձևավորվել է հեղափոխական սիտուացիա»

Քաղաքականություն
a98e9399f0e0d26cc0f36f5f1c5859ea

«Ոչ մի Ռուսաստան չի կարող փրկել վիկինգների գահը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ վերևներում հին ձևով կառավարել չեն կարողանում, իսկ ներքևներում նման ձևով գոյատևել չեն ուզում։

«25 տարի առաջ արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականությունը «կրախի» մատնեց Հայաստանը», - ամփոփելով երկրի անցած ուղին՝ նշում է Հակոբյանը։

Մարքսիստը գտնում է, որ Հայաստանում իշխանափոխությունը սարերի հետևում չէ։
«Գանձարանը դատարկ է: Վերևներում հին ձևով կառավարել չեն կարողանում: Ներքևներում գոյատևել չեն ուզում: Նշանակում է՝ ձևավորվել է հեղափոխական սիտուացիա:

Իշխանափոխությունը սարերի հետևում չէ»,-կանխատեսում է գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

«Քաղաքական կատալիզատորը պահող լիդերներ կան, եթե հասարակությունը կարծում է չկան, ապա սխալվում է, եթե ոչ ոք չլինի ես կամ ու կամ», - ասաց նա։ Հակոբյանն ասում է, որ ցանկալի է, որ հեղափոխությունը վերևից լինի, հակառակ դեպքում չենք խուսափի արյունոտ թատերաբեմից։