Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դավութօղլուի այցը շոու է»

Քաղաքականություն
171769b31f692326f9c0caabb8ef3eaa

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցը Երևան շոու է՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ այս քայլով Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ իր «հանդուրժողականությունը»։ Շաքարյանի խոսքով՝ անկախ նրանից, թե Դավութօղլուն ինչ հանդիպումներ կունենա Հայաստանում, թուրքական ԶԼՄ-ներում քննարկվելու է այն հարցը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան, որի ընթացքում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

«Դավութօղլուն նման է բժշկի, ով իր հին դեղերը, փորձում է հրամցնել բոլորին», - նշեց թուրքագետը և հավելեց, որ նա Հայաստանին փորձելու է տանել ինչ- ինչ քայլերի, որպեսզի ինքն իմիջային փրկություն ունենա։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ հայ-թուրքական տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում այսօր Դավութօղլուն գալիս է Հայաստան։ Նրա կարծիքով՝ բոլորի համար պարզ է, որ Թուրքիայի դիրքորոշումներն արտաքին լսարանի համար են։