Օսկանյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին
Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այս մասին հայտնում է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում. «Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:
Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները»:
Ի դեպ, Օսկանյանն անդրադարձել է լուրերին, թե ինքը դուրս է եկել ԲՀԿ-ից. «Տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի»: