Գեղաքար համայնքում՝ կին համայնքապետ
Երեկ համայնքում կայացած ընտրության արդյունքում 149 ընտրողներից 71-ը իր վստահության քվեն տվել է Կարինե Մարտիրոսյանին, իսկ մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Սաֆարյանը, հավաքել է 56 ձայն։
149 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 133 հոգի ։
Իսկ Արարատի մարզի Այնթապ համայնքում կշարունակի ղեկավարել հանրապետական Կարեն Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 3021 ընտրող։ Իսկ մյուս թեկնածուի՝ անկուսակցական Լեւոն Թահվերդյանի օգտին՝ 487-ը։
Համայնքի 6890 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3626-ը, իսկ անվավեր է ճանաչվել 118 քվեաթերթիկ։
Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում եւս կշարունակի պաշտոնավարել գյուղապետ ՀՀԿ-ական Գուրգեն Զաքարյանը։ Նրան առաջադրել էր կուսակցությունը։
267 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 225-ը։ 225 ընտրողներից 131-ը իրենց վստահության քվեն տվել են հենց համայնքի ղեկավարին, իսկ ինքնառաջադրված Եղիշե Հակոբյանի օգտին քվեարկել էին 92-ը։
Շիրակի մարզի Ձիթհանքով, ինչպես նաեւ Արարատի մարզի Դարակերտ համայնքներում կշարունակեն ղեկավարել նախկին համայնքապետերը։ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում ՀՅԴ-ական Հովիկ Պողոսյանը, իսկ Դարակերտ համայնքում՝ Ղուկաս Սիմոնյանը։ 2 համայնքներում էլ գյուղապետերը միակ թեկնածուներն են։
Ի դեպ, դեկտեմբերի 8-ին՝ կիրակի օրը, հանրապետության 11 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։