A
A
«Շանթի վիճակը նորմալ է»
Շանթ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ այցելել է Նուբարաշենի հոգեբուժարանում գտնվող իր պաշտպանյալին: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Պետրոսյանը փոխանցեց, որ նա զրուցել է Շանթ Հարությունյանի հետ. «Նրա վիճակը նորմալ է, կոնկրետ բան չասաց: Կոնկրետ օր չեմ կարող ասել, բայց հաջորդ շաբաթ կլինի դատական նիստ»,- տեղեկացրեց փաստաբանը:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ու Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու:
Շանթ Հարությունյանը ձերբակալվել է 2013թ. նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետ։