Տեղ կգտնվի՞ «քաղաքացիական տոնածառի» համար
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առաջարկում է դիմել քաղաքապետարան,որպեսզի տեղ հատկացվի տեղ հատկացվի այսպես կոչված «քաղաքացիական տոնածառի» համար: Գաղափարն առաջացել է Կիևի «մայդանի» տոնածառից:Գաղափարն առաջացել է Կիևի «մայդանի» տոնածառից:
«Գաղափարը կայանում է հետևյալում՝ «Քաղաքացիական տոնածառը» կարող է իրենից ներկայացնել մետաղական կամ որևէ ավելի թեթև նյութից աստիճանաբար փոքրացող բրգաձև կառույց, լիովին դատարկ, մերկ: Դեկտեմբերի 30-ին բոլոր քաղաքացիները, ովքեր կուզենան, մոտենում են այդ «տոնածառին» և երկու «ցանկություն» են կախում դրանից: Ցանկություններից մեկը լինում է՝ ինչից կուզենար ազատվել անցնող տարու հետ, մյուսը՝ ինչ կցանկանար սկսվող տարուց: «Ցանկությունները» կարող են պարզապես գրված լինել A4 ֆորմատի թղթի վրա, կավի վրա, փայտի վրա, ասեղնագործվել կտորի վրա, փորագրվել, դնել պլաստմասսայե շշի մեջ կամ տեղադրվել որևէ ավելի հարմար զետեղարանում՝ զանգակ, գնդակ, կլոր կամ երկրաչափական որևէ ձևի մեջ... մի խոսքով՝ ընտրության մեծ ազատություն... Ամանորից հետո բոլոր «ցանկությունները» կհավաքվեն և կուսումնասիրվեն: Արդյունքները կներկայացվեն հետաքրքրվող հանրությանը»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է նա ։
Նրա գրառման տակ ակտիվ քննարկում է ծավալվել։