Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակը ձեռքին վազել է քաղաքացիների հետեւից

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը շուկայի տարածքում դանակը ձեռքին վազում էր քաղաքացիների հետևից և սպառնալիքներ տալիս:
Պարզվել է, որ նա շուկայում ծեծի է ենթարկել վաճառողուհի, 1962 թ. ծնված Արմենուհի Գ.-ին, իսկ մեկ այլ վաճառողուհու` 1954 թ. ծնված Մարո Ա.-ին տվել է սպանության սպառնալիքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Այս մասին հայտնում  է ոստիկանության մամլո ծառայությունը։