Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացու ակնթարթն ու չապաքինող ակնթարթները

Հասարակություն
3f0d1e262a5fe71ea6fbe01dc88bf958

Ակնթարթը խլեց ամեն ինչ եւ ամենակարեւորը՝ մարդկային կյանքեր։
25 տարի առաջ, այս րոպեներին որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում կվերածվի աղետի գոտու:

Իսկ ժամը 11. 41-ից րոպե անց՝ ավերակ էր, լաց, ողբ ու անզորություն։

1988-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։ Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջությամբ ավերվեց երկրի բնակֆոնդի 17 տոկոսը։

25 տարի անց՝ աղետ եւ աղետի գոտի հասկացությունները դեռ մնացել են: Երկրաշարժ տեսած մարդկանց կյանքը չի բարելավվել այնքան, որ նրանք գեթ մեկ օր չհիշեին իրենց կորուստն ու ցավը։

Հանրապետության ղեկավարությունն այսօր նրանց կհիշի, 1988թ. Երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղիկներ կդրվեն, խունկ կվառվի, բայց երեկոյան արդեն՝ տուն եւ ընտանիք կորցրած սպիտակցին ու գյումրեցին, կրկին կմնան մենակ՝ իրենց հոգսերի հետ։