«Զինտեխնիկայի մաքսատուրք չի գործի»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը նոր մակարդակի բերեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը: Գտնում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա՝ ամենաբարձր մակարդակով հաստատվեց և վերջնականապես կարգավորվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքի խնդիրը:
«Երկու կարևորագույն խնդիր կա, որ պետք է նշել. առաջինն այն է, որ այս այցից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական տեխնիկայի գործարանային գնով ձեռքբերում: Եվ երկրորդը` ՄՄ Հայաստանի անդամակցությունը բերում է նրան, որ մեծ թվով տեխնիկայի առումով որևէ մաքսատուրք չի գործելու»,- ասում է փորձագետը:
Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը և ծրագրվել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ:
Մանրամասներ՝ տեսանյութում