Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության անդամները կարող են КВН խաղալ (տեսանյութ)

Քաղաքականություն
8fe8746acb0892be677dbe3378d87fb1

Ինչպե՞ս են տուգանվում Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին սպասարկող ավտոմեքենաները։ Այս հարցն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուղղեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին։

«Ինչպես են տուգանվելու, երբ նրանց ավտոմեքենաների դիմային հատվածում պետհամարանիշ չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արագաչափերի և տեսախցիկների գործադրման արդյունքում տուգանքներից գանձվող եկամուտերը ոչ թե ավելացել են, այլ պակասել։

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, ասեմ, որ իրենք պարզապես խախտումներ չեն անում, ի տարբերություն ինձ և Ձեզ։ Կառավարության ներկայացուցիչները շատ մեծ քանակությամբ տարբեր տաղանդներ ունեն, կարող են եւ «Ինչ, որտեղ, երբ»-ը խաղալ և կարող են նաև Ուրախների և հնարամիտների ակումբում խաղալ»,- պատասխանեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։