Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քննչական գործընթացն ունի ցածր որակ»

Հասարակություն

«Ձեւավորվող Միասնական քննչական մարմինը հնարավորություն կտա բարձրացնել քննչական գործընթացի որակը»,-անդրադառնալով Միասնական քննչական մարմնի ստեղծմանը՝ հայտնեց ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Չարլզ Հենրիխը։

«Ինձ փաստաբանների պալատի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանում քննչական գործընթացն ունի ցածր որակ։ Պատճառը քննիչների ցածր աշխատավարձերն են եւ ոչ հաճախ վերապատրաստվելը»,-ասաց պարոն Հենրիխը՝ հավելելով, որ կոմիտեի ստեղծումը շատ կարեւոր քայլ է շտկելու այդ բացերը։

Ըստ նրա, Միասնական քննչական մարմինը պետք է անկախ գործի դատախազությունից և գործադիր մարմնից։

«Սա հնարավորություն կտա նաեւ բարելավել միջազգային խորհրդատվությունը եւ ներդնել միջազգային լավագույն փորձը»,-եզրափակեց փորձագետը։