A
A
Վ. Հովհաննիսյանի առաջարկը Գ. Սահակյանին
ԱԺ-ում մերժվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» նախագծին դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Գալուստ Սահակյանի խոսքին, թե մանրամասները կբացատրեն լրագրողներին, թե ինչու դեմ քվեարկեցին, առաջարկեց, որ Գալուստ Սահակյանն իջնի փողոց եւ իրենց բացատրի, թե ինչու դեմ քվեարկեցին. «Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ժողովրդին»։Իսկ ԱԺ-ի դիմաց «Դեմ ենք» նախաձեռնությունն արդեն քանի օր է՝ ակցիա է անում՝ պահանջելով պարտադիր բաղադրիչը հանել օրենքից։