Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 րոպե ՀՀԿ-ին՝ մտածելու համար

Քաղաքականություն
90f8c6ccd3b18bd113026b47c637b891

Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» քվեարկությունից առաջ այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։Դա Աղվան Վարդանյանի նախաձեռնությունն էր, ումից էլ փորձեցինք ճշտել, թե ինչու հետաձգեցին նիստը 20 րոպեով։

Աղվան Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դա հնարավորություն է, որպեսզի հանրապետականները խելքները գլուխները հավաքեն ու եւս 20 րոպե մտածեն։

Այս առիթով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով կոռեկտության կոչ արեց եւ նշեց, որ օրենքն իրենք քննարկել են դեռեւս 2010 թ-ից, բոլորը կողմ են եղել, բացի դաշնակցությունից, որը ներկա չի եղել քննարկմանը. Այնպես որ՝ ավելացնելու կամ 20 րոպե մտածելու կարիք չունեն։