Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանի ելույթից հետո ՀՅԴ-ն ընդմիջում վերցրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
e10fd578d6c9014af5e11c3ce731967e

ԱԺ-ը իր աշխատանքը սկսեց քվեարկելով նախորդ օրերին քննարկված օրինագծերը, որոնց թվում էր Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Այդ պահին պարզ դարձավ,որ կան տեխնիկական խնդիրներ։ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կասկած հայտնեց, թե սարքը պատահական չի փչացել
, եւ առաջարկեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» նախագիծը դրվի փակ գաղտնի քվեարկության։

Այդ պահին նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե տեխնիկական խնդիրները վերացված են եւ կարող են սկսել քվեարկել։


Մինչ այս պահը քվեարկված բոլոր օրինագծերն ընդունվել են. այդ թվում Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված երկու այլ օրինագծեր ,որոնք ներկայացրել է կառավարությունը։

Վարման կարգի հետ կապված բուռն քննարկում տեղի ունեցավ նիստը վարողի եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։

Հերմինե Նաղդալյանը անջատեց Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի խոսափողները, թե նրանք հարցի վերաբերյալ բովանդակային չեն խոսում։


Արծվիկ Մինասյանի հեղինակած օրինագիծը, երբ դրվեց քվեարկության, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» դեմ են քվեարկելու։

ՀՅԴ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։
Ի դեպ, այս պահին « Դեմ ենք» նախաձեռնությունը ակցիա է անում ԱԺ-ի շենքի մոտ՝ պահանջելով պարտադիր բաղադրիչը հանել օրենքից։