Կապանը գնաճով առաջ է անցել Երեւանից
Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 6.6 % գնաճ։
«Պարենամթերքի գները աճել են 5.4 տոկոսով, ոչ պարենայինը՝ 3.9 տոկոսով, ծառայությունների սակագները աճել են 10,1 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ 11 ամիսներից 4-ում գնանկում է արձանագրվել, 6-ում՝ գնաճ, իսկ մեկ ամսում գները մնացել են նույնը։
Ամենաբարձր գինը, Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, արձանագրվել է կարտոֆիլի եւ ձվի շուկայում։ Աճել են նաեւ կաթնամթերքի եւ ձկնամթերքի գները, փոխարենը նվազել են հացի, շաքարավազի գները։
Ի դեպ, նրանք ուսումնասիրություններ են կատարել Հայաստանի բնակավայրերում, եւ ամենաբարձր գնաճը արձանագրվել է Կապանում՝ 1.2 տոկոս, իսկ՝ Երեւանում 0.8 տոկոս։