A
A
Կիեւ են մտել ներքին զորքերը
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Կիեւ են մտել ներքին զորքերը՝ իրավապահ մարմիններին օգնություն է պետք։
Եվրամիության կողմնակիցներն առավել բուռն են պայքարում. Գերագույն Ռադայի ընդդիմադիր ուժերը պահանջում են կառավարության հրաժարականը, դադարեցնել քաղաքական հետապնդումները՝ ազատել Տիմոշենկոյին եւ երեք ակտիվիստներին, որոնց բերման են ենթարկել երեկ։
Փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ կառավարության անդամները չեն պատրաստվում հրաժարական տալ. «Ի՞նչ կշահի դրանից երկիրը»։
Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակն անհանգստացած է հանրահավաքի մասնակիցների առողջությամբ՝ կարդում ենք ntv.ru-ում, պետք է հարցն այնպես լուծել, որ մարդիկ «Մայդան»-ից հեռանան։