A
A
ԲՀԿ պատգամավոր. «Անթույլատրելի են նման ռեպրեսիվ մոտեցումները»
Այսօր առավոտյան ակտիվիստնների բերման ենթարկման փաստը մտահոգությունների տեղիք է տալիս: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր էլինար Վարդանյանը։ Ըստ նրա՝ նման մոտեցումը խախտում է ազատ կամահայտնության իրավունքը և անհարկի լարվածության մթնոլորտ է ստեղծում:
«Անթույլատրելի են նման ռեպրեսիվ մոտեցումները քաղաքական հայացքների արտահայտման համար, քանի որ երիտասարդ ակտիվիստներն իրավունք ունեն օրենքի շրջանակներում իրենց ընտրած տարբերակով ներկայացնել իրենց տեսակետները՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Կոչ եմ անում լինել առավել զգոն, հարգել մարդկանց ազատ կամահայտնության իրավունքը, զերծ մնալ ավելորդ քայլերից, որոնք կխորացնեն լարվածության մթնոլորտը»,- գրել է նա։