A
A
Պատգամավորները դիմեցին Հովիկ Աբրահամյանին
Քիչ առաջ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը կոչ արեցին բաց թողնել ակտիվիստներին, որոնց այսօր առավոտվանից բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ Պուտինի այցի կապակցությամբ պաստառներ փակցնելու համար։
Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ մարդկանց նաեւ պարտադրում են դուրս գալ եւ դրոշակներով դիմավորել Պուտինին։ «Դուք դատապարտո՞ւմ եք այս դեպքերը, թե՞ ոչ»,- ԱԺ նախագահին հարցրեց Զարուհի Փոստանջյանը։
«Ես բողոք չեմ ստացել, բայց համամիտ չեմ նախաձեռնություններին, երբ ստիպում են դուրս գալ փողոցներ՝ դիմավորելու։ Կհորդորենք, որ ապօրինի գործողություններ չկատարվեն»,- վստահեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։