A
A
ԱԺ-ում ստորագրությունները հավաքվել են
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ մինասյանը հայտնում է. « «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետի համաձայն առաջարկում ենք 4-րդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել եւ արտահերթ քննարկել Կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը»։
Հավաքվել է 49 ստորագրություն։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ քննարկումը կլինի այսօր ամենայն հավանականությամբ ժամը 14:30-ից սկսած։