Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ-ի համար Հայաստանն ունիկալ երկի՞ր է լինելու

Քաղաքականություն
7cbd8e9534c678a0d1c2b2f6b31ed5d2

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ նեկայացրել է Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունը խիստ դրական լույսի ներքո: Այսպես՝


Մաքսային միության համար Հայաստանն ունիկալ երկիր է լինելու.

1. Միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից:

2. առաջին ու, ըստ ամենայնի, վերջին Հարավկովկասյան պետությունն է, որ մտնելու է Մաքսային միություն:

3. ՀՀ-ն այն պետությունն է, որի շնորհիվ ՄՄ-ն անիջական շփման մեջ է մտնում Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ:

4. աշխարհասփյուռ հայության գործոնը հաշվի առնելով՝ սփյուռքը լուրջ կոմպոնենտ կարող է լինել ՀՀ-ի կարևորությունը ՄՄ-ում ընդգծելու համար: