Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում են պատկանում անկարգապահ տաքսի ծառայությունները

Հասարակություն
54f15a7f10da51c4221c5c00c63bb206

«Միլենա» և «Էլենա» տաքսի ծառայություններն իրենց մեքենաները կայանում են Ավան Առինջ թաղամասի կենտրոնում գտնվող կանաչ տարածքում և զբաղեցնում են կից հրապարակը։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ այդ ծառայությունները պատկանում են Երևանի ավագանու անդամ Արմեն Երեմյանին, որը մտերիմ է Տարոն Մարգարյանի հետ։ Այս տաքսի ծառայությունների մեքենաները նաև արտոնյալ կարգավիճակ ունեն Երիտասարդական կայարանին կից Ավան տանող կանգառում, երբ ուշ ժամերին գրավում են ամբողջ կանգառն ու փոխարինում բացակայող հանրային տրանսպորտին։

«Միլենայի» և «Էլենայի» մեքենաները խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը Ավան Առինջի փոքր հրապարակում և այնպիսի արագությամբ են սլանում, որ վտանգ են ներկայացնում անցնող հետիոտների համար։ Անցնող քաղաքացիները մշտապես ականատես են լինում անպարկեշտ գոռոցների և վիճաբանությունների ու աղմուկի։

Երևանի հանրային պուրակներն ու հրապարակները նախատեսված են ընդհանուր օգտագործման համար և դրանք չեն կարող մասնավորեցվել և օգտագործվել՝ խանգարելով քաղաքացիների հանգիստն ու տեղաշարժը։

Պահանջում ենք անհապաղ հեռացնել «Միլենա» ծառայության կոնտեյները կանաչ տարածքից և տաքսիները չկայանել կանաչ տարածքում և հրապարակում։

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն