Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը Ռուաստանի համար միակ կետն է»

Քաղաքականություն
4eb5c384e19cc5ccc13ceae407fb9e55

Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Եվրոպայի,- կարծում է գերմանաբնակ պրոֆեսոր Անդրանիկ Մելիք-Թանգյանը,որն աշխատում է Հանս-Բոկլեր հիմնադրամի Տնտեսագիտական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտում: Ըստ այդմ էլ` Եվրոպան ավելի ըմբռնումով կմոտենա` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը, քան Ռուսաստանը` ԵՄ Ասոցացման համաձայնագրին միանալուն:

«Ակնհայտ է,որ այս որոշումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ռուսական զորքերն են կանգանծ հայկական սահմանին,-ասում է նա ու նաեւ ընդգծում, որ այս որոշումը Ռուսատանի համր էլ է էական,- Հայաստանը միակ կետն է,որտեղից կարող է Ռուսաստանը վերահսկել իրավիճակը տարածաշրջանում»:


Անդրանիկ Մելիք-Թանգյանը կարծում է,որ Հայաստանի համար այս որոշումը քաղաքական ,ոչ թե տնտեսական նշանակություն ունի: Տնտեսապես զարգանալու համար Հայաստանը պետք է ուժեղացնի իր ներքին շուկան:


Պարոն Մելիք-Թանգյանը,որը ԵԽ Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի մասնակիցներից է,240-ից ավելի տնտեսագիտական եւ մաթեմատիկական հոդվածների եւ գրքերի հեղինակ է: Նրա վերջին գիրքը կոչվում է «Ժողովրդավարության մաթեմատիկական թեորիան» :

Ժողովրդավարության բանաձեւերը քննելիս նա հանգել է այն եզրակացության,որ ընտրողը միշտ չէ քվեարկում հօգուտ նրա, ինչին կողմնակից է: Ու բացի այդ, ընտրողների մոտ չեն փոխվում հիմնական պատկերացումները կուսակցությունների վերաբերյալ. «Շատ քչերն են պատկերացնում,ո ր սոցիալ-դեմոկրատները նույնը չեն, ինչպես
30 տարի առաջ»:

Անդրանիկ Մելիք-Թանգյանը հայերեն չի խոսում, նա ծնվել է Ռուսաստանում, ասում է, որ իր ամբողջ կյանքում Հայաստանում եղել է ընդամենը 5 շաբաթ: