Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սարգսյան. Վիլնյուսում «եւ- եւ»-ը չի ընդունվելու

Քաղաքականություն
14cb5c621da1a5e0fe1d35b867308c15

«Կառավարող թիմն իրավունք չունի այսպես կառավարելու, չորս տարի ասում էին գնում ենք Եվրոպա, հիմա լրիվ հակառակն են ասում»,- այսօր հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն. «Ես էրեկ Լեհաստանի դեսպանին հարցնում էի` ի՞նչ է, դուք մեղավոր չե՞ք, որ Հայաստանը գնաց Մաքսային միություն: Ոչ մի ներդրում տնտեսությունում եղանակ չստեղծեց»:

Մաքսային միությունում հաջողելու համար մեր երկիրը պիտի պայքարի կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ. «Կամ մենք պիտի սովորենք պայքարել մեր խնդիրների դեմ, կամ ձախողելու ենք. Ռուսաստանն էլ է պայքարում կոռուպցիայի դեմ` Սերդյուկովի դեմ քրեական գործ են հարուցել»,-ասում է Արամ Սարգսյանը։

Նա կարծում է, որ եթե այսօր Վիլնյուսում Սերժ Սարգսյանն իր նպատակը ձեւակերպի «եւ- եւ», չի ընդունվելու. «Աշխարհը կրկին երկբեւեռ է, Վիլնյուսը լինելու է այն հանգրվանը, որտեղ տեսնելու են, թե այսուհետեւ ով է իշխելու աշխարհի վրա:

Ուկրաինան շարունակելու է իր առեւտուրը, որովհետեւ տեսնում է, որ դարձել է համով պատառ։Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ավելորդ ինտրիգ չկա: Բայց ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն հրաժարվելու Հայաստանից: Փաստ է, որ առանց Ռուսաստանի եւ Չինաստանի՝ աշխարհաքաղաքական գործընթացներ չեն լինի, քանի որ նրանք երկու բեւեռներից մեկն են»։