A
A
Նաիրիտում դեռ աշխատավարձ չեն ստացել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռ մի քանի օր էլ պետք է սպասեն՝ աշխատավարձ ստանալու համար։
Մեկ շաբաթ առաջ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ընդունել էր ակցիայի մասնակիցներից մի քանիսին եւ երկու-երեք օր ժամանակ խնդրել հարցը կարգավորելու համար։ Սակայն, ինչպես տեղեկացրեց «Նաիրիտ»-ի արհկոմի նախագահ Հրաչյա Թադեւոսյանը, երեկ կրկին ընդունել է նրանցից մի քանիսին եւ առաջարկել սպասել մինչեւ երկուշաբթի։
Հիշեցնենք, որ գործարանի ղեկավարությունը միջինը մեկ տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին։ Սակայն արդեն ավանդույթ է դարձել, որ նրանք աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։