Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տուգանք. Ոսկու շուկան գործադուլ է անում

Հասարակություն
29b2f1084b9f8eace7a64148ed2fc871

Այս պահին Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկայի դիմաց շուկայի աշխատակիցները դուրս են եկել գործադուլի։

Նրանք բողոքում են, որ Էկոնոմիկայի նախարարությունն առանց ծանուցելու ստուգումներ է անցկացնում եւ տուգանքներ նշանակում։ Մարտուն Մարտիրոսյանին Էկոնոմիկայի նախարարությունը տուգանել է 2 մլն դրամով՝ զարդի վրա հարգադրոշմը լավ չերեւալու համար։ «Յուրաքանչյուր կտորի համար տուգանում են 50 հազար դրամով։ Դրոշմը ես տեսնում եմ, ինքը չի տեսնում, եթե չի ուզում տեսնի, ուրեմն չի տեսնի, որ տուգանի»,- բողոքում է Մարտունը։

100-ից ավելի աշխատակից վստահեցնում է, որ շարունակելու է գործադուլն այնքան ժամանակ, մինչեւ էկոնոմիկայի նախարարությունը չվերացնի տուգանքները կամ չնվազեցնի։
Անահիտ Մխիթարյանը բորբոքված ասաց. «Եթե մի վաճառող ունի 100-ից ավելի կտոր, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումար կկազմի 50 հազարական տուգանելու դեպքում։ Ընդ որում, աշխատողները ոսկու կեսը գրավ են դրել, որպեսզի կարողանան գումարը գործի մեջ դնել, ու հիմա նման տուգանքների առաջ են կանգնել»։

«Գոլդ Ուեյ» հարգորոշման ընկերության տնօրեն Լիաննա Ավագյանը բացատրեց, որ իրենց ընկերությունը հարգադրոշմը այնպես է խփում, որ երեւա, իսկ հետագայում գուցե փայլեցման արդյունքում է, որ մի փոքր մաշվում է ու լավ չի երեւում։
Ոսկու շուկան այսօր չի աշխատի։