Ովքեր են նախկին կաթսայատան կառուցապատողները
Սայաթ-նովա 10-12, Նալբանդյան 25 եւ Աբովյան 22 ա շենքերում արդեն 6 ամսից ավելի է՝ լարված իրավիճակ է։
Շենքի բակի նախկին կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ընկերությունը մտադիր է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել։
Շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում այսօր էլ վնասվել էր ջրատար խողովակը։
«Տնից դուրս եմ գալիս, տեսնեմ այնպես է գալիս, որ արդեն ջրհեղեղ ա լինում։ Ասում եմ ինչ է, ասում է, ոչինչ խողովակները փտած էր»,- պատմեց բնակչուհի Էմմա Բայբուրդյանը։
Ռաֆայել Հովսեփյանն էլ կանխատեսում է, որ պայթյունների շարքը շարունակվելու է, քանի որ բակում շինարարություն իրականացնելը հղի է տարբեր վտանգներով։
Շինարարությունը կասեցնելու բնակիչների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է։ Սակայն նա էլ որևէ նամակի չի պատասխանում։
«Ես զարմանում եմ, որ ինքը մի անգամ չի արձագանքում, լուրեր են պտտվում, որ իր եղբայրներն են, իրա ազգականներն են սրա տերը, ուրեմն արդարություն չկա»,- եզրափակեց Հռիփսիմե Պետրոսյանը։