Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերնետային հեղափոխությունը` լուծո՞ւմ

Քաղաքականություն
97830f1aa2396921722ce3a83bff19d3

Ինտերնետն աննախադեպ արագությամբ մտել է մեր կյանք, բայց արդյո՞ք այն բարելավվել է մեր կյանքը: Ստրասբուրգում մեկնարկող համաժողովն այս հարցի պատասխանն է փորձելու տալ, քանի որ ենթադրվում է հենց հանրային առցանց ակտիվությունը պիտի Ճգնաժամից հանի ժողովրդավարությունը:

Ստրասբուրգում այսօր` տեղական ժամանակով ժամը 16-ին իր աշխատանքը կսկսի Ժողովրդավարության համաշխարհային համաժողովը: Դրան մասնակցում են մոտ 1700 հոգի 130 երկրներից ,որոնք ներկայացնում են քաղաքական եւ քաղաքացիական հասարակությունը:

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության Գլխավոր քարտուղար Սնեզանա Մարկովիցն ասում է, որ խիստ կարեւոր է ցանկացած անհատի մասնակցությունը համաշխարհային ժողովրդավարացման գործընթացներին: Եվրոպայի խորհուրդը շարունակում է հսկել, թե ինչպես են պահպանվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Սակայն ինտերնետը փոխել է հիմնական խաղացողներին եւ այսօր սոցիակական մեդիան եւս դարձել քաղաքական գործընացների ուղղակի կամ անուղղակի մասնակից: Ըստ ԵԽ ներկայացուցչի` հենց ինտերնետի միջոցով այսօր քաղաքացին կարող է ազդել որոշումների կայացման վրա` նույնիսկ համաշխարային մակարդակով:

Հայաստանից իբրեւ զեկուցող համաժողովին հրավիրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա զեկույցը վերաբերվելու է ուղիղ ժողովրդավարությանը:

Չի բացառվում,որ նա այստեղ հանդիպումներ ունենա Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ` Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հետ կապված:
Հիշեցնենք,որ փոփոխությունները պետք է արվեն մինչեւ 2014թ. ապրիլ: