«Քաղաքական էլիտայի կողմից ստեղծվել խայտառակություն»
«Ով է տեսել, որ մարդասպանության և կողոպուտի գնացող բանդիտին ապտակ տվող մարդուն բռնեն ու ասեն ինչու ապտակեցիր». քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը հենց այսպիսի համեմատության է հանգում, երբ վերլուծում է նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները. «Այս ներկա անհեթեթության մեջ իշխանավորների, քաղաքական էլիտայի ու տնտեսական դասի կողմից ստեղծվել է մի խայտառակություն, Շանթը ասել է սա խայտառակություն է՝ բռնել Շանթին բանտարկել են:Այս խայտառակությունը ստեղծողներին ոչ ոք ոչինչ չի ասում»:
Ըստ նրա՝ մեր դատական համակարգին միշտ էլ բնորոշ է եղել ոչ թե հանցագործներին, այլ հանցագործությունը մատնանշողներին պատասխանատվության ենթարկել. «Շանթը հերթական անգամ սա ցույց տվեց հայելու մեջ, իսկ մենք պետք է դա ցույց տանք մեր իշխանավորներին ու պահանջենք այս անհեթեթության վերջը»,- վրդովված եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: