Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարնջագույն հեղափոխությունը կկրկնվի՞

Քաղաքականություն
d1a6b5df2d1f45fb06cb26a36d8ef0ac

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կառավարության շենքի մոտ վերսկսվել են բախումները եվրաինտեգրացիայի կողմնակիցների եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների միջեւ։

«Ուկրաինայում նման իրադարձություն այս պահին ոչ ոք չէր սպասում. եվրաինտեգրացիոն նախագծերը մեզ մոտ հաջողությամբ ընդունվում էին: Այս վա-բանկ խաղը հանգեցրել է նրան, որ նախագահը ոչ մի բան չի ասում՝ դրանով տեղ թողնելով մանևրելու համար»,- «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած հանդիպմանն ասել է Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը։ Նա բացատրում է. «Ուկրաինան որոշել է դադար տալ ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այդ դադարի ընթացքում պարզել հարցերը Ռուսաստանի հետ: Եթե նա մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը ոչինչ չստանա ռուսական կողմից, ռուսական կողմը հետո կառաջարկի ավելի վատ պայմաններ, երևի կապիտուլյացիա»։

Ռուսաստանը Ուկրաինայի, Վրաստանի, մասամբ Հայաստանի վրա իր ճնշումներով հարցը տեղափոխեց համաշխարհային հարթություն, ինչին ԵՄ-ն պատրաստ չէր. Այս կարծիքն է արտահայտել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Ուկրաինայի դեպքերի առնչությամբ. «Ռուսաստանի համար գերխնդիր էր կանգնեցրել Ուկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Նրանց համար լավ էր Հայաստանի որոշումը, բայց Ռուսաստանի համար որոշիչը Ուկրաինան է»։

Երեկ Կիևում տեղի ունեցածն իր մասշտաբներով համարժեք էր 2004թ. իրադարձություններին, որոնք պատմության մեջ մտան որպես «Նարնջագույն հեղափոխություն»: Միջին տարիքի և մեծահասակ ինքնաբավ քաղաքացիներ էին, ովքեր հանգստյան օրը ժամանակ գտան փողոց դուրս գալ. Նկարագրում է Վլադիմիր Հորբաչը՝ երեկ սկսված բողոքի ակցիաները. «Ցույցի մասսայականությունը և էներգետիկան ապշեցրին ոչ միայն ուկրաինացիներին, այլև ներկա օտարերկրացիներին: Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հաշվի նստի հանրության կարծիքի հետ»։

Ինչ է կատարվում այս պահին Ուկրաինայում. Փողոց է դուրս եկել շուրջ 200 000 մարդ
Լուսանկարները՝  այստեղից