Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի կարծիքով՝ Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը ձախողվել է: Այն խաղադրույքները, որոնք այդ երկիրն արեց Թուրքիան Մերձավորարևելյան քաղաքականության մեջ, նույնպես ձախողվել է:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջին շրջանում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ հայտարարություններին` թուրքագետը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցի հետ կապված նման հայտարարություններն ավելանալու են:
«Որքան մոտենա Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, այնքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման հաճախակի է շոշափվելու թուրքական շրջանակներում», - նշեց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ այդ հայտարարությունը կարելի է կապել այլ երևույթների հետ, մասնավորապես՝ ԵՄ- Թուրքիա բանակցությունների վերսկսման հետ:
Անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ այն աշխարհաքաղաքական զինադադարը, որը կա Թուրքիայի և Ռուսաստանի միջև, խախտվում է հօգուտ Ռուսաստանի: Եվ Ռուսաստանն առայժմ թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ: